Ռազմական 

Վենեսուելան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել նոր ռմբակոծիչներ

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը նոր ինքնաթիռներով համալրելու նպատակով անհրաժեշտ է ռմբակոծիչներ ձեռք բերել Ռուսաստանից: Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշելով, որ առաջիկայում Ռուսաստանից կգնվի եւս 12 ռմբակոծիչ: Այս մասին հաղորդել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով Վենեսուելան , նախկինում կորցրած Սու-30 ինքնաթիռի փոխարեն կգնի 12 ռմբակոծիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վենեսուելական ռազմաօդային ուժերի Սու-30 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել Կոլումբիայի սահմանամերձ շրջաններում, ինչի հետեւանքով երկու օդաչուն տեղում զոհվել էին:
Բացի այդ Վենեսուելան տարբեր տեսակի զենք-զինամթերք կգնի Չինաստանից ու ակտիվ պայքար կծավալի երկրում առկա թմրավաճառության դեմ:

Այսօր Մադուրոն Էկվադորի մայրաքաղաք կիտոյում հանդիպելու է Կոլումբիայի նախագա Մանուել Սանտոսի հետ: Կողմերը կքննարկեն սահմանին ստեղծված լարված իրավիճակն ու նարկոբիզնեսի դեմ պայքարին ուղղված մի շարք խնդիրներ:

Նույն շարքից