Ռազմական 

Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել 33 մարդ

 Իրաքի մայրաքաղաք Բաղդադին հարավից մերձակա Մդաին քաղաքում, դեկտեմբերի 24-ին ահաբեկչական հարձակման հետևանքով 33 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում  են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է իրաքյան ոստիկանությունը:


Մահապարտ-ահաբեկիչը վրան կապած պայթուցիկ սարքը պայթացրել է կառավարական ուժերի կողքին կռվող սուննի զինյալների մոտ, ովքեր սպասում էին իրենց աշխատավարձերին:


Հնարավոր է զոհերի թիվը փոփոխվի, քանի որ զոհերի թվում ծանր վիրավորներ կան: 


Նախնական տեղեկություններով, զոհվել է բանակի 3 զինվոր:


Իրաքում ամսական միջին հաշվով բռնությունների զոհ է դառնում մոտ հազար մարդ: Իրավիճակն Իրաքում սրվել է  «Իսլամական պետության» հարձակումներից հետո, որը կարճ ժամանակում հսկողություն է հաստատել երկրի 1/3-ի վրա:


Իրաքյան իշխանություններին դեռ չի հաջողվում վերահսկել իրավիճակը, չնայած որ վերջին շրջանում բանակը, տարբեր ցեղախմբեր և ազգային կամավորական ջոկատները լուրջ վնասներ են հասցրել ԻՊ-ին, ազատագրել նրա հսկողության տակ գտնվող տարածքներ;

Նույն շարքից