Մշակույթ 

Սոֆի Լորենի պատվին թողարկվել է շրթներկի նոր՝ բալագույն երանգ

Լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի գովազդային արշավի դեմքը։ Դերասանուհու պատվին թողարկվել է շրթներկի նոր՝ բալագույն երանգ։

Այս մասին հայտնում է buro247.ru-ը։

Նոր շրթներկը ստացել է «Սոֆի Լորեն №1» անվանումը։ Երանգի շնորհանդեսը նվիրված է եղել Լորենի 81-ամյա հոբելյանին։

Ոսկեգույն տուփով շրթներկը շուտով կհայտնվի վաճառքում՝ 37 դոլար արժեքով։

Նույն շարքից