Լեոնարդո Դի Կապրիոն կդառնա 1980-ականների մաֆիայի մասին սերիալի պրոդյուսերը։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ նախագիծը կստեղծվի Showtime ալիքի հետ համագործակցությամբ։
Հեռուստաֆիլմի ստեղծողները կպատմեն հերոսների մաֆիոզ խմբերի ղեկավարի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի տասնամյա փոխգործակցության մասին:
Նախագծի հեղինակները ցույց կտան, թե մաֆիայի և բյուրոյի վրա ինչ ազդեցություն են թողել Ուոլ սթրիթի «գայլերը»։
Սցենարը գրում է Բրեթ Ջոնսոնը, իսկ ֆիլմի գործողությունները կզարգանան Բրուքլինում։