Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Արևային հարված» ֆիլմը ՌԴ-ի կողմից ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ Ֆիլմը ներկայացված է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, գրում է korrespondent.net-ը։
Միխալկովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ չի հավատում տեղի ունեցածին։
Գնահատելով մրցանակ շահելու իր հնարավորությունները՝ նա հայտարարել է, որ չի հավատում հաղթանակին։
«Արևային հարված» ֆիլմը նկարահանավել է Իվան Բունինի երկու ստեղծագործությունների մոտիվներով, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Բելգրադում։
1994-ին նա արդեն «Օսկարի» է արժանացել՝ «Արևից կիզվածները» ֆիլմի համար։