Իրանի զինված ուժերն սկսել են բանակային խոշոր զորավարժություններ, որոնց մասնակցում են բոլոր զորատեսակները, տեղեկացնում Է ԻՌՆԱ գործակալությունը:
«Վարժանքների նպատակը զորքերի կառավարման եւ փոխգործակցության հմտությունների մշակումն Է բանակի, օդուժի եւ նավատորմի միջեւ»,-հայտարարել Է Իսլամական Հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար բրիգադի գեներալ Ահմադ Ռըզա Փուրդաստանը:
Վարժանքների ցամաքային շրջանի տարածքը հասնում Է 43 հազար քառակուսի կիլոմետրի, ծովում դրանք ընդգրկում են ռազմավարական առումով կարեւոր Օրմուզի նեղուցի եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասի ջրատարածքը:
Վարժանքների առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 25-26-ին ցամաքում՝ Սիստանի եւ Բելուջիստանի ու Խորմոզգանի նահանգներում: Պլանավորվում Է փորձարկել նոր զենքի մի շարք նմուշներ, մասնավորապես, կապի պաշտպանված գծեր եւ մարտական տեխնիկա, որն ստեղծվել Է «ռազմական ոլորտում ինքնապահովման հասնելու» պլանի իրագործման ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: