Մշակույթ 

«Գրական Տապան» փառատոնի պատվավոր հյուրերից է ռումինահայ անվանի գրող Վարուժան Ոսկանյանը

Այսօր Երևանում մեկնարկել է «Գրական Տապան» ամենամյա միջազգային փառատոնը:

Փառատոնի այս տարվա կարգախոսն է՝ «Խոսքը՝ հանուն կյանքի»: Փառատոնին մասնակցում են գրողներ՝ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից:

Այս տարի հրավիրվել է 20 գրող 18 երկրից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա:

Փառատոնի պատվավոր հյուրերից է ռումինահայ անվանի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը:

Փառատոնին մասնակցելու է նաև ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, հոլանդացի գրող Յոկե Վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, շվեյցարիահայ գրող Վահե Գոդելը, իտալացի գրող Կլաուդիո Պոցցանին, ով 2014թ.-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, և այլք:

Նույն շարքից