Ռազմական 

Սիրիական բանակը վերականգնել է Ղամիշլիի երկու գյուղերի անվտանգությունը

analitik.am

 Սիրիական բանակը և զինված ուժերն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում վերականգնել են Հասաքե մարզի Ղամիշլիի Աբու Կասայիբ և Թել Ղազալ գյուղերի անվտանգությունը՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների:


 ԻՊ-ի մեծ կորուստներից հետո մեծ թվով ահաբեկիչներ փախուստի են դիմել:


Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել Հասաքեի Շադադա և Աքազ, Թել Համիս գյուղերում:


Պայքարը ԻՊ-ի դեմ շարունակվում է նաև Դեր Զորի շրջանում: Հուեյկա, Ռաշիդին, Ջաբալիա, Ռասաֆա, Արաֆի, Սինաա գյուղերում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց թաքստոցները: Բախումները շարունակվում են Դեր Զորի ռազմական օդանավակայանի մերձակայքում:


Բացի այդ, Լաթաքիայի հյուսիսային շրջաններում՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում, մասնավորապես Խադրա, Սաուդա, Կալաա, Դուրրա, Ջաբալ Զահիա, Կանտարա գյուղերում ահաբեկիչներ են սպանվել, որոնց մեծամասնությունը արտասահմանցիներ են: Նրանք հիմնականում «Ահրար աշ Շամ», «Անսար աշ Շամ» խմբավորումների անդամներ են:


Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքում ԻՊ-ի 14 անդամ են սպանվել Սուֆիյան թաղամասը գրավելու համար քրդական ուժերի հետ բախումների ժամանակ:

Նույն շարքից