Ռազմական 

Հալեպում կռվող զինված խմբավորումները որոշել են դաշինք ստեղծել

analitik.am

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի մարզում կռվող զինված խմբավորումները համաձայնության են եկել դաշինք ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը, որը հետևում է Սիրիայում ընթացող պատերազմին:


Դաշինքը կընդգրկի «Իսլամական ճակատի» խմբավորումները, որոնք անցած տարի ձևավորել էր զինված խմբավորումների կոալիցիա: Բացի այդ «Ջեյշ աշ Ջիհադին», «Նուր ադ Դին Զաքնի» և այլ խմբավորումներ նույնպես համաձայնել են միավորվել:


Դաշինքը կկրի «Ջաբհա Շամիա» անունը:


Հալեպ քաղաքն այժմ բաժանված է 2 մասի, որից մեկը գտնվում է կառավարական ուժերի հսկողության տակ, մյուսը՝ զինված խմբավորումների: 


Հալեպում կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև բախումները սկսվել են 2012թ.-ի ամռանը: Ավելի քան 2 տարի շարունակվող պայքարում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Նույն շարքից