Ռազմական 

Ադրբեջանցի ոստիկաններին արգելել են զենք կրելիս «սելֆի» անել

analitik.am

Ադրբեջանում ոստիկանության աշխատակիցներին արգելել են զենք կրելիս «սելֆի» անել, հաղորդում է lenta.ru-ն:

 

Աղբյուրի տվյալներով՝ ենթակաների նման պահվածքի վերաբերյալ դժգոհություն է հայտնել ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: Նախարարությունում կայացած խորհրդակցությանը նա զգուշացրել է, որ սոցիալական ցանցերում նման ակտիվությունը կպատժվի:

 

Հայտնի է, որ Գարադաղի շրջանի ոստիկանության աշխատակիցն արդեն հեռացվել է այն բանի համար, որ տարածել է լուսանկարը, որտեղ նա պատկերված է եղել զենքով:

 

Ընդ որում՝ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է haqqin.az-ի թղթակցին, որ նախարարությունում նման արգելք գոյություն է ունեցել նաև նախկինում՝ մինչ նախարարի մասնակցությամբ խորհրդակցությունը:

Նույն շարքից