Ռազմական 

Կիևի և Դոնբասի միջեւ տեղի է ունեցել գերիների խոշորագույն փոխանակումը հակամարտության ողջ ընթացքում

analitik.am

 Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների եւ Կիեւի ուժայինների միջեւ գերիների խոշորագույն փոխանակումն է տեղի ունեցել Ուկրաինայի արեւելքում հակամարտության ողջ ընթացքում, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:


«Փոխանակումը կատարվել է առանց խախտումների, բոլոր ծառայություններն աշխատել են փոխհամաձայնեցված»,- լրագրողներին ասել է ԴԺՀ-ի մարդու իրավունքների լիազոր Դարյա Մորոզովան:


Նա նաեւ հայտնել է, որ աշխարհազորայինների կողմից գերեվարված ուժայիններից հինգը, որոնց Լուգանսկից Դոնեցկ են տեղափոխել սահմանված ժամկետից ավելի ուշ, Կիեւի ներկայացուցիչներին կհանձնվեն դեկտեմբերի 27-ին:


Սկզբնապես ենթադրվում էր, որ փոխանակումը կկատարվի «225-ը 155-ով» բանաձեւով: Ուկրաինացի ուժայիններից հինգը ցանկություն են հայտնել մնալու ԴԺՀ-ի տարածքում: Տեղի իշխանությունները խոստացել են օգնել նրանց աշխատանքի տեղավորվելու հարցում եւ ապահովել կացարանով: Ուկրաինացի հինգ այլ զինվորականներ փոխանակման վայր են հասցվել որոշ ուշացումով: Արդյունքում ԴԺՀ-ի ներկայացուցիչները Կիեւին հանձնել են ոչ թե 155 գերիների, ինչպես ավելի վաղ պլանավորված էր, այլ 145:


Ուկրաինացի զինվորականները, ըստ ճշտված տվյալների, աշխարհազորայիններին հանձնել են 222 մարդու:

Նույն շարքից