Ռազմական 

Դամասկոսի բնակելի թաղամասերում հրասանդներ են ընկել

analitik.am

Դամասկոսի Աբբասիին բնակելի թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, հրասանդն ընկել է Ֆարիս Խուրի փողոցում: Վիրավորներից 2-ը երեխաներ են` 1 և 3 տարեկան: Աբբասիին թաղամասը գտնվում է Ջոբար թաղամասի հարևանությամբ, որտեղ տեղակայված են զինված ծայրահեղական կազմակերպությունների թաքստոցները: Եվս մեկ հրասանդ ընկել է մայրաքաղաքի Զահրա Ջադիդա թաղամասում՝ պատճառելով նյութական վնասներ:

 

Դամասկոսի Հարասթա արվարձանում դիպուկահարի արձակած գնդակից մեկ քաղաքացի է զոհվել: Ոստիկանության տեղեկացմամբ` դիպուկահարի գնդակից ևս մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել:


Ավելի վաղ ահաբեկչական հարձակման հետևանքով 2 երեխաներ և մեկ երիտասարդ էին վիրավորվել Դամասկոսի Աշ Ուրուր և Բրզե թաղամասերում: Աղբյուրը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին Դամասկոսում և մերձակա գյուղերում, ինչպես նաև Հասաքեում և Իդլիբում 319 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին:

Նույն շարքից