Ռազմական 

Միջազգային դաշինքը մեկ օրվա ընթացքում 30-ից ավելի հարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին

analitik.am

 Միջազգային դաշինքը 31 օդային հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին:


 Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիւջոցերը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Համաձայն տեղեկությունների՝ դաշինքի կործանիչները, անօդաչու օդանավերը 16 հարված են հասցրել Սիրիայում, ևս 15 հարված՝ Իրաքում ահաբեկիչների դիրքերին:


Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքում կազմակերպության 19 կարևոր դիրքեր են ոչնչացվել, իսկ Իրաքում՝ Անբար մարզի ալ Ասադ գյուղաքաղաքում, ոչնչացվել է հրթիռների արտադրության գործարանը: Միևնույն ժամանակ միջազգային դաշինի հարվածների հետևանքով Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող մի քանի տանկեր, մարզական ճամբարներ և 7 դիրքեր:

Նույն շարքից