Ռազմական 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում. ԼՂՀ ՊՆ

analitik.am

 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 11000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից, ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները ՊԲ հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնց ընթացքում կիրառել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, այդ թվում՝ ձեռքի նռնակներ և ականապատել են միջդիրքային տարածքի որոշ հատվածներ:



 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի առաջխաղացման փորձերը և նրանց կորուստներ պատճառելով՝ ստիպել նահանջել իրենց ելման դիքեր:


Ականազերծման գործողությունների և հակառակորդին դիմագրավելու ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:


ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Նույն շարքից