Ռազմական 

ԻՊ-ը միջազգային կոալիցիային պատկանող ռազմական ինքնաթիռ է կործանել. լրատվամիջոցներ

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում միջազգային կոալիցիոն ուժերին պատկանող կործանիչ են կործանել, տեղեկացնում է Lenta.ru-ն՝վկայակոչելով Sky News Arabia հեռուստաընկերությանը:

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել է Դուլույա քաղաքի մոտ՝ զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու պահին:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը դեռ այս տեղեկությունը չեն հաստատել:

 

Դեկտեմբերի 24-ին ԻՊ-ի զինյալները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է Սիրիայի Ռաքքա նահանգում Հորդանանի օդուժին պատկանող ինքնաթիռ կործանել: Իսլամիստների խոսքերով՝ օդաչուն գերի է ընկել:

 

Հորդանանի թագավորությունը հաստատել էր իր զինծառայողի գերի ընկնելու փաստը:

Նույն շարքից