Ռազմական 

ՀՀ ՊՆ-ն Ամանորի գիշերը կազմակերպում է զոհված ազատամարտիկների հարազատների այցելություն Եռաբլուր

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`
Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Լամպերի գործարան:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:

Երթուղի 2-րդ`
Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Էրեբունի - Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

Երթուղի 3-րդ`
Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - Կ/թ «Այրարատ» -»Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:

Երթուղի 4-րդ`
Նորքի զանգված (Շուկա) - «Հաղթանակ» զբոսայգի - Օպերա - Մաշտոցի պողոտա -Ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Շուկա):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Շուկա)-ի մոտից:

Երթուղի 5-րդ`
Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավթաշենի շուկա:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից:

Նույն շարքից