Ռազմական 

ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հաջողությունը կախված է այդ խմբավորման գաղափարախոսության նկատմամբ հաղթանակից. ԶԼՄ-ներ

analitik.am

Վաշինգտոնում փորձում են հասկանալ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») երևույթի հոգեբանությունը՝ առանց որի ամերիկացի զինծառայողները հազիվ թե կարողանան հաղթել այդ խմբավորմանը: Այս մասին գրում է New York Times թերթը:

«Մենք չենք հասկանում այդ շարժմանը, և մինչև մենք այն չհասկանանք, չենք կարողանա այն ջախջախել: Մենք չենք հաղթել այդ գաղափարախոսությանը: Մենք նույնիսկ չենք հասկանում այդ գաղափարախոսությունը»,- այս կապակցությամբ գումարված հատուկ համաժողովի ժամանակ ասել է գեներալ-մայոր Մայքլ Նագատան:

Ինչպես հետևում է համագումարի արձանագրությունից՝ ամերիկացի փորձագետները նույնիսկ պատկերացում չունեն ԴԱԻՇ-ի հիմնական նպատակների մասին՝ արդյոք դրա առաջնորդները փորձում են տարածքնե՞ր զավթել, թե՞ գաղափարախոսական հաղթանակ տանել:

«Այն փաստը, որ նույնիսկ ահաբեկչության դեմ պայքարի այնպիսի փորձառու մարտիկները, ինչպիսին է Մայքլ Նագատան, նման հարցեր են տալիս, վկայում է այն մասին, թե որքան լուրջ է այդ խնդիրը»,- պարբերականին ասել է պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինը:

Նույն շարքից