Ռազմական 

Ամփոփվել են 2014 թվականին Հայաստանի ռուսական ռազմակայանի գործունեության արդյունքները

analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են 2014 ուսումնական տարում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները:

 

 2014 թվականի ընթացքում ռուսական ռազմակայանում անցկացվել են ջոկերի եւ դասակների ավելի քան 100 մարտական նշանաձգության պարապմունքներ, տարբեր մակարդակի շուրջ 15 մարտավարական զինավարժանքներ, այդ թվում՝ միավորման կազմում: Հիմնական ուշադրությունը նվիրվել Է Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ զինավարժանքների նախապատրաստմանն ու անցկացմանը եւ առաջին անգամ անցկացված մարտավարական զինավարժանքին  ռազմակայանի բոլոր ուժերի մասնակցությամբ՝ օդուժի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ներգրավմամբ:    

Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ նշանաձգության գործնական պարապմունքների, մարտական մեքենաների վարման, կործանիչ օդուժի եւ ուղղաթիռների թռիչքների կատարման ինտենսիվությունը մեծացել Է 4,5 անգամ: Էրեբունի ռուսական ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 500 թռիչք: Ընդհանուր թռիչքաժամը կազմել Է ավելի քան 2000 ժամ:

2014 ուստարվա արդյունքներով միավորման լավագույն զինծառայողներին եւ ստորաբաժանումներին հանձնվել են պատվոգրեր, թանկարժեք նվերներ եւ փոխանցիկ գավաթներ:

Նույն շարքից