Ռազմական 

Դամասկոսի շրջանում մարտական հիմնական գործողությունները ծավալվում են արեւելյան Գութի շրջանում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  AnnaNews գործակալությունըԱրեւելյան Գութում սիրական օդուժը մարտական թռիչքներ է իրականացրել իսլամականների դիրքերի ուղղությամբ:

 

Հալեպի պրովինցիայում Իսլամական ճակատի դրոշի ներքո են համախմբվել Ջեշ Ալ-Մուջահեդին, Ջեբհա Ալ-Ասալա ահաբեկչական խմբավորումներն, որոնք նպատակ են հետապնդում կասեցնել սիրական զորքերի առաջխաղացումը Հալեպի հյուսիսային մասում:

Դամասկոսի շրջանում մարտական հիմնական գործողությունները ծավալվում են արեւելյան Գութի շրջանում, որտեղ սիրական ավիացիան առնվազն 20 անգամ ռմբակոծել է ահաբեկիչների դիրքերը: Սակայն միարծամանակ ռազմական գործողությունների թատերաբեմից լքում են տեղի բնակիչները, որոնք անցնում են կառավարական զորքերի պահակակետերը:

Միարժամանակ շարունակվել է Ան-Նուսրա խմբավորման հենակետերի հրետակոծությունը սիրական ուժերի կողմից այս անգամ արդեն Զաբադայինի շրջանում:

 

Դեյր էր-Զոր պրովինցիայում գրոհայինները հարձակում են գործել ստրատեգիական նշանակություն ունեցող Ջեբալ Ալ-Սարդ բարձունքի ուղղությամբ, որի գրավումը հնարավորություն կընձեռեր նրանց գերիշխող դիրք դրավել ռազմակաան օդանավակայանի նկատմամբ:

Մարտից առաջ ահաբեկիչները կրկին դիմել են մահապարտ-շահիդի օգնությանը, սակայն կրելով մարդկային ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ՝ ստիպված են եղել նահանջել:

 

Նույն շարքից