Մշակույթ 

Լենոնի վատ պահվածքի մասին գրառումներով թղթերը հանվելու են աճուրդի

Sotheby’s աճուրդի տունը, սեպտեմբերի 29-ին 15-ամյա Ջոն Լենոնի վատ պահվածքի մասին գրառումներով դպրոցական տեղեկանքները կհանի աճուրդի:

The Beatles խմբի ապագա առաջատարին արված նկատողություններով ձեռագիր թուղթն ակնկալվում է, որ կվաճառվի 2-3 հազար ֆունտ սթերլինգով:

«Տնային աշխատանքն արված չէ», «շարունակում է խոսել երկու նկատողությունից հետո», «խանգարում է դասարանին»,  «ուշացել է», «հիմար ձևով է իրեն պահում»՝ ահա այս գրառումներն են վաճառվելու աճուրդում:

Նույն շարքից