Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որում պատկերված են ռուսական Սու-30 ռմբակոծիչներ: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ ռմբակոծիչները նկատվել են Սիրիայի Լաթաքիա նավահանգստային քաղաքում: Այս մասին հաղորդել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Լաթաքիայում գտնվող ռուսական ուղղաթիռներն արդեն հարվածներ են հասցրել գրոհայինների ուղղությամբ:
Սակայն զավեշտալին այն է, որ Ռուսաստանը չի թաքցնում հանգամանքը, որ ռազմական օժանդակություն է տրամադրում Ասադին:
ՌԴ արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Սիրիային տրամադրվող ռազմական օգնությունը իրականացվում է միջազգային նորմերին համապատասխան ու ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակներում: