Ռազմական 

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. ըստ գյուղապետի՝ վնասն այդքան էլ մեծ չէ

analitik.am

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա երեկ կեսօրին ադրբեջանական դիրքերից կրակել են: Այս մասին Tert.am-ին է փոխանցել Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով չորս տուն է վնասվել, քանդվել են տանիքն ու ապակիները:

«Տուն կա, որ տանիքի թիթեղներից մեկն է վնասել, տուն կա, որ մի քանի հատ: Վնասն այդքան էլ մեծ չէ»,-ասաց նա:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ գյուղում նորմալ ու խաղաղ վիճակ է, կրակոցներ չկան:

Նույն շարքից