Ռազմական 

Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում ԻՊ-ի ահաբեկիչները դաժան հաշվեհարդար են տեսնում տեղի բնակչության նկատմամբ

Ինչպես հաղորդում է  ANNA-NEWS գործակալությունը, Դեյ Էր-Զորի պրովինցիայի արեւելքում Բուլել բնակավայրի բնակչներց բաղկացած ջոկատը հարձակում է ձեռնարկել ԻՊ-ի ահաբեկիչների հենակետի ուղղությամբ, որի արդյունքում սպանվել է 4 ահաբեկիչ, այդ թվում նաեւ նրան հրամանատարը, ով Թունիսի քաղաքացի է եղել: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել արաբական ցեղերի յոթ անդամների, որոնցից հինգը եղել են վերոհիշյալ բնակավայրի բնակիչներ:

Ալ-Հասակա պրովինցիայում ԻՊ-ի ահաբեկիչները դաժան հաշվեհարդար են տեսնում տեղի բնակչության նկատմամբ, ներխուժում նրան բնակարանները, ոչնչացնում գյուղատնտեսական մթերքները, այրում տներն ու գերեւարում բնակիչներին:

Տեղական աղբյուրների տվյալներով, Իսրաելում կազմավորված Աբաբիլ-Խորան խմբավորմանը տրամադրվել է հատուկ սարքավորումներ՝ Սիրիայից մշակութային  ու հնագիտական արժեքների որակավորման ու երկրից դրանք դուրս բերելու նպատակով: Սիրիայի մշակութային արժեքների կողոպտման ընթացքում, ավարը բաժանելիս, գրոհայինները սպանել են իրենց համախոհներից մեկին:

 

 

Նույն շարքից