Ռազմական 

ԼՂՀ սահմանամերձ գյուղում կգործարկվի առաջին անձրևային համակարգը

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ՝ ծանոթանալու «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ հանրապետությունում առաջին անձրևային համակարգի պայմաններին:

 

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդհանուր առմամբ 100 հեկտար ընդգրկող երկու համակարգերը ծառայելու են Թալիշի բնակչությանը՝ ոռոգելով նրանց դաշտերը: Համակարգն արդեն պատրաստ է աշխատելու և առաջիկա օրերին ամբողջությամբ կգործարկվի:

Նշվում է, որ 2014 թվականին ԼՂՀ կառավարությունը խոշոր միջոցներ էր ներդրել գյուղի շուրջ 1000 հեկտար հողատարածքը ոռոգովի դարձնելու համար, որը տրամադրվել է բացառապես Թալիշի բնակիչներին՝ դեռևս միամյա կուլտուրաներ մշակելու նպատակով:

 

Անձրևային համակարգի ներդրումը սահմանամերձ գյուղի զարգացման երկրորդ փուլն է՝ թիրախում ունենալով համայնքի տնտեսական ակտիվության և բնակիչների բարեկեցության մակարդակի աճը:

Նույն շարքից