Ռազմական 

ԻՊ-ի շարքերում մարտնչող կանադացի գրոհայինը սպանվել է

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  ANNA-NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում Ալ-Արաբի շրջանում ընթացող մարտերի ժամանակ սպանվել են ԻՊ-ի 2 հրամանատարներ: Նրանցից մեկը Օտտավայի համալսարանի նախկին ուսանող, Կանադայի քաղաքացի Ջոն Մագիրն է՝ Ալվար Ալ-Քանադի մականվամբ, որն ավելի վաղ երեւացել էր արմատականների կողմից հրապարակած տեսահոլովակում: Տեսահոլովակում նա դիմում էր Կանադայի արմատական իսլամի կողմնակիցներին՝ նրանց կոչ անելով պատերազմի ելնել անհավատների դեմ:

Հաջորդ գրոհայինը սպանվել է քուրդ աշխարհազորայինների կողմից:

Միաժամանակ սիրիական օդուժը Իդլիբի շրջանում ռմբակոծել է Աբու-Դուխուր խմբավորման դիրքերը: Շրջանի արեւելյան մասում ավիացիան ոչնչացրել է Ան-Նուսրայի շուրջ 24 գրոհայինների, որոնց մեծ մասը եղել են օտարերկրյա հպատակներ:

Դեյ Էր-Զոր պրովինցիայում արյունալի մարտերը շարունակվում են Աս-Սաքր ու Ջաֆրա բնակավայրերում: Դեյ Էր-Զորի օդանավակայանի շրջանում սիրական հրետանու ռմբակոծությունից հետո ԻՊ-ի գրոհայինները ստիպված են եղել դադարեցնել գրոհն ու նահանջել: Ահաբեկիչների դիրքերը ռմբակոծվել են նաեւ Այաշ քաղաքի շրջանում:

 

 

 

Նույն շարքից