Ռազմական 

Սիրիական կառավարական ուժերը նոր հարձակում են ձեռնարկել

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA News գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերը Դարեյի շրջանի հյուսիսում հարձակում են սկսել գրոհայինների դեմ: Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ գրոհայիններն այդ ուղղությամբ նախապատրաստում էին խոշոր հարձակում:

Սիրիական ուժերի կողմից օգտագործվել է անսպասելի հարձակման տակտիկան, որի արդյունքում նրանց հաջողվել է նոր հենակետեր գրավել Ջամայիաթ շրջանում գտնվող երկաթգծի տարածքում:

Գրոհայինները փորձելով շեղել կառավարական ուժերին՝ հարձակում են ձեռնարկել Սուքեյն մզկիթի տարածքում, սակայն նահանջել են՝ հանդիպելով սիրական զինուժի հրետանային ու հրթիռային հարվածներին:

Միաժամանակ հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցվել Խան Շիհա շրջանում, ինչի արդյունքում գրոհայինները կրել են մարդկային ուժի զգալի կորուստներ, որոնց մեծ մասն եղել են օտարերկրյա վարձկաններ:

Սիրիական զինուժին հաջողվել է որոշակի առաջխաղացում գրանցել նաեւ Թել-Քուրդի ու Գութի շրջաններում:

Նույն շարքից