Ռազմական 

Դամասկոսի պրովինցիայում շարունակվում է սիրիական ուժերի հարձակումը Ջոբարի ուղղությամբ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA News գործակալությունը, Սիրական կառավարական ուժերն իրականացրել են արեւելյան Գութի շրջանի խաղաղ բնակիչների ու զենքը վայր դրած գրոհայինների դուրս բերումը վերոհիշյան շրջանից: Ընդհանուր առմամբ այստեղից 2 ամսվա ընթացքում դուրս են բերվել շուրջ 300 ընտանիք, որոնց տեղավորել են հատուկ ստեղծված գաղթականական ճամբարներում:

Միաժամանակ ԻՊ-ի ահաբեկիչների կողմից տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են Ջեշ Ալ- Ումա խմբավորման գրոհայիններն ու նետվել բանտ: Ամենայն հավանականությամբ նրանք մահապատժի կենթարկվեն:

Դամասկոսի պրովինցիայում շարունակվում է սիրական ուժերի հարձակումը Ջոբարի ուղղությամբ, որոնք նոր հենակետեր են գրավել Աթ-Թեյբա մզկիթի շրջակայքում:

Դամասկոսի հարավում լուրջ բախումներ տեղի չեն ունեցել, գրանցվել է փոխհրաձգության դեպքեր:Կալյամունի արեւելքում ԻՊ-ի գրոհայինները վնասազերծել են իրենց դեմ դուրս եկած Աշ-Շարքիա խմբավորման ականապատված ավտոմեքենան, իսկ այնուհետեւ հակառակորդների նոր հարձակումները բացառելու համար ամրապնդել են իրենց դիրքերը  Ալ-քասաբ շրջանում:

Միաժամանակ սիրիական բանակը շարունակել է հարձակումները ընդհուպ մինչեւ Լիբանանին սահմանակից լեռնային տարածքի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայից Իտալիա են տեղափոխվել ԻՊ-ի գողմից գերեւարված 2 իտալուհուհիներն, որոնք գերվել էին Ան-Նուսրայի գրոհայինների կողմից:

Տրված ցուցմունքներում, նրանք հայտնել են, որ գերության ընթացքում ենթարկվել են բռնությունների: Նրանց ազատ են արձակել խոշար փրկագին վճարելուց հետո:

 

Նույն շարքից