Ռազմական 

Քրդական ուժերի գրոհներն ապահովվում են դաշնակիցների ավիացիայի հարվածների միջոցով

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA News  գործակալությունը, քրդական աշխարհազորայիններն ազատագրել են Այն-Արաբ քաղաքի զգալի մասը: ԻՊ-ի ահաբեկիչները ձեռնարկել են նոր գրոհ այդ ուղղությամբ: Առանձնապես արյունալի մարտեր են ընթացել քաղաքի արեւելյան շրջանում: Քրդական ուժերի գրոհներն ապահովվում են դաշնակիցների ավիացիայի հարվածների միջոցով:

Աղբյուրները նշում են, որ գրոհայինները քրդերի դեմ օգտագործել են ականապատված մեքենաներ, որոնք գործի են դրվել մահապարտ-ինքնասպանների միջոցով:Սիրական օդուժը հարվածներ է հասցրել Էլ-Բաբե շրջանում, իսկ Հոմսի մոտակայքում 10-օրյա հրադադար է հաստատվել:

Լաթաքիայի շրջանում կրկին շարունակվում են մարտերն, որտեղ սիրական հրետանին հզոր հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

Դեյ-Էր Զոր պրովինցիայում, ռազմական օդանավակայանի տարածքում սիրական օդուժն ոչնչացրել է ԻՊ-ի ավտոշարասյունը:

Միարժամանակ վերջին 48 ժամվա ընթացքում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում, տարբեր մեղադրանքներով մահապատժի են ենթարկվել 17 խաղաղ բնակիչ:

ԻՊ-ի գրոհայինները հարձակում են ձեռնարկել նաեւ Աբու Քասայիբ շրջանում, որտեղ քուրդ աշխարհազորայիններն ու կառավարական ուժերը կարողացել են գերել նրանց, որոնց մեծ մասն եղել է թմրանյութերի ազդեցության տակ:

Դարա պրովինցիայում սիրական հրետանին շարունակել է հրետակոծել հակառակորդի դիրքերը: Տեղեկություններ այս շրջանից ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ դեռեւս չկան:

Նույն շարքից