Ռազմական 

Ուկրաինական զինվորականները Դոնեցկի օդանավակայանից էվակուացնում են վիրավորներին

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, Դոնեցկի օդանավակայանում շարունակվում են մարտերը, իսկ ուկրաինական զինվորականները սկսել են էվակուացնել վիրավորներին:

Տվյալների համաձայն, ուկրաինական զինուժին հաջողվել է առաջանալ դեպի օդանավակայանի տարածք ու այնտեղից դուրս բերել վիրավորներին:

Օդանավակայանի մոտ արյունալի մարտերը սկսվել են կեսօրին ու շարունակվում են մինչեւ հիմա:

 

Իրենց հերթին աշխարհազորայինները հայտնում են, որ ուկրաինական զինուժը կիրառում են բոլոր հնարավոր զինատեսակները, այդ թվում ծանր հրետանի, մասնավորապես հրթիռակոծվում է օդանավակայանի նոր տերմինալը: Միաժամանակ աշխարհազորայինները պատասխան կրակ են բացել մոտակայքում գտնվող ուկրաինական ուժայինների գրեթե բոլոր հենակետերի ուղղությամբ:

 

 

 

 

Նույն շարքից