Ռազմական 

Զինվորականները Դոնեցկի օդանավակայանից դուրս են բերել սպանվածներին ու վիրավորներին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ուկրաինական զինվորականները Դոնեցկի օդանավակայանի տարածքից դուրս են բերել 3 սպանվածների մարմիններն ու 23 վիրավոր զինծառայողների:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը, նշելով, որ երկողմանի շարունակվում է դիրքերի հրետակոծությունը, իսկ օդանավակայանի տարածքում ընթանում են արյունալի մարտեր:

 

Նա նշել է նաեւ, որ երեկոյան ուկրաինական ուժայինների հաջողվել է մոտենալ օդանավակայանի մատույցներին:

Ավելի վաղ Դոնեցկի աշխարհազորայինները հայտնել էին, որ ամբողջությամբ գրավել են օդանավակայանի տարածքը, սակայն ուկրաինական կողմը հերքել էր այդ հանգամանքը:

 

Նույն շարքից