Ռազմական 

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում կառավարական ուժերը ԻՊ գրոհայիններից ազատագրել են մի շարք բնակավայրեր

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Anna-New գործակալությունը, Իդլիբ պրովինցիայում տեղակայված Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի շրջանում սիրիական կառավարական ուժերի իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում ազատագրվել է Թել-Սալմու բնակավայրը, իսկ գրոհայինները կրել են կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ:

 

Միաժամանակ սիրիական հրետանին ռմբակոծել է Աբու-Դուհուր բնակավայրում գտնվող ԻՊ խմբավորման հենակետերը, իսկ Ազ-Զավիյա շրջանում դեռեւս շարունակվում են մարտերը ԱՆ-Նուսրայի ու ԻՊ գրոհայինների միջեւ:

 

Ալ-Հասակա քաղաքում քուրդ իսլամականները ռմբակոծել են կառավարական ուժերի հենակետերը:

Սակայն կառավարական ուժերին ու քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել իսլամականներին ու հենակետերում հաստատել պարեկային ժամ:Նախնական տվյալներով մարտերի ընթացքում սպանվել է 5 խաղաղ բնակիչ, որոնցից 4-ը՝ կանայք են:

 

Նույն շարքից