Ռազմական 

ԴԺՀ. Ուկրաիական զինուժը վերսկսել է Դոնեցկի հրետակոծումը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաիական ուժայինները վաղ առովտյան տարբեր զինատեսակներից ու ծանր հրետանային համակարգերից վերսկսել են Դոնեցկի ռմբակոծությունը:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության ղեկավարի տեղակալ Վալենտին Մոտուզենկոն, նշելով որ Ուկրաինական զինուժը վերսկսել է Դոնեցկի ու նրան հարակից բնակավայրերի մասսայական հրետակոծությունը տարբեր տրամաչափի զինատեսակներից, իսկ հրետանային արկերը հասնել են մինչեւ քաղաքի կենտրոնական հատվածը:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Բիրյուկովը հայտնել էր, որ ուկրաինական հրամանատարությունը հրաման է ստացել հրետանային ռմբակոծության ենթարկել աշխարհազորայինների դիրքերը:

Մինչ այդ, Կիեւը, Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները դեկտեմբերի 9-ին հրադադարի համաձայնություն էին ձեռք բերել՝ մինսկյան բանակցությունները վերսկսելու նպատակով:

 

Նույն շարքից