Ռազմական 

ԱՄՆ գեներալ. Ռուսաստանը կարող է մարտնչել երեք ճակատով

analitik.am

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, մի քանի տարի անց Ռուսաստանը հնարավորություն կստանա ռազմական գործողություններ իրականացնել միաժամանակ 3 ուղղություններով:

Այդ մասին հայտնել է Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմական խմբավորման հրամանատար գեներալ Բեն Հոջեսը, նշելով, որ այժմ Ռուսաստանն առանց ընդհանուր մոբիլիզացիայի կարող է ռազմական գորժողություններ իրականացնել միայն մեկ ուղղությամբ:

 

Նրա խոսքերով այժմ ռուսներն իրեց ողջ ուշադրությունը բեւեռել են Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, ուստի նվազ հավանական է, որ հարձակում կձեռնարկեն մեկ այլ հարեւանի դեմ, սակայն 4-5 տարի անց իրավիճակը կարող է փոխվել:

Առաջիկա տարիներին Պուտինի կողմից բանակում իրականացվող ռեֆորմների շնորհիվ Ռուսաստանն առանց մոբիլիզացիա հայտարարելու հնարավորություն կունենա միաժամանակ ռազմական գործողություններ վարել երեք ճակատով:

 

Հիշեցնենք, որ ռուս զինծառայողների Ուկրաինայում գտնվելու պնդումների կապակցությամբ Պենտագոնը մինչ այժմ ապացույցներ չի ներկայացրել:

 

Նույն շարքից