Ռազմական 

Կիևը կոչ է արել Ռուսաստանին հունվարի 19-ից հրադադար հայտարարել Ուկրաինայում

analitik.am

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ պաշտոնական Կիևը կոչ է արել Ռուսաստանին հունվարի 19-ից հրադադար հայտարարել ու ստորագրել մինսկյան պայմանավորվածությունների (նոյեմբերի 13) իրագործման գրաֆիկը:

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, նշված գրաֆիկը բաղկացած է 3 փուլից` 2-օրյա հրադադար, ծանր զինտեխնիկայի դուրսբերում և զինուժի ցրում սահմանային հատվածներից:

 

Աղբյուրը նկատում է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է իր` ներուկրաինական հակամարտության կողմերից մեկը չլինելու մասին և կոչ արել բոլոր արտաքին խաղացողներին չճնշել Կիևին մինսկյան համաձայնագրերի իրականացման հարցում:

 

Սակայն Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ն Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ միջնորդի դեր են ստանձնել Ուկրաինայի ու ինքնահռչակ պետությունների միջև:

 

Vz.ru-ն հավելում է, որ անցած կիրակի Դոնեցկն ու մի շարք այլ բնակավայրեր ենթարկվել են աննախադեպ հրետակոծման` չնայած, որ մի քանի օր առաջ Կիևը հրահանգ է ստացել շփման գծից զորքերը հետ քաշելու վերաբերյալ:

Նույն շարքից