Ռազմական 

Ռուսները կուժեղացնեն վերահսկողությունը

analitik.am

Հունվարի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:  


Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու հարցերը: Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:   Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկություններին և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ: 

Նույն շարքից