Ռազմական 

Ուկրաինական ուժայինները գրավել են Դոնեցկի օդանավակայանը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական ուժայինները գրավել են Դոնեցկի օդանավակայանը:

 

Այդ մասին հայտնել է ուկրաինական ուժայինների հատուկ գործողություններ իրականացնող խմբավորման հրամանտար Անդրեյ Լիսենկոն:

Դոնեցկի օդանավակայանում վերջին օրերին ընթանում են ամենաարյունալի մարտերը: ՌԴ արտգործնախարարությունը մտավախություն է հայտնել, որ Ուկրաինան ցանկանում է Դոնբասի հակամարտությունը լուծել ուժային մեթոդներով, որը կթաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույսերը:

Իր հերթին Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Դոնեցկի օդանավակայանի գրավումն իրականացվել է մինսկյան համաձայնագրի շրջանակներում:

Լիսենկոն նշել է, որ վերջին իրադարձությունները ստատուս-քվոյի վերականգնումն են, ուստի ուկրաինական զինվորականները ամվողջովին իրենց վերահսկողությունն են հաստատել օդանավակայանի տարածքում:

Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ Կիեւը, խախտելով հրադադարը, հարձակում է իրագործել Դոնեցկի ուղղությամբ ՝ կոչ անելով Կիեւին պահպանել մինսկյան համաձայնագրի դրույթները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով հակամարտությանը զոհ են գնացել շուրջ 4,8 հազար խաղաղ բնակիչներ:

Նույն շարքից