Մշակույթ 

Արցախում Արմենչիկի համերգի տոմսերը չեն վաճառվել

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Արցախում համերգների անցկացման կարգի շուրջ տեղի ունեցող խոսակցությունները՝ ասաց.

«Նախարարությունում ներքին ձեւավորված կարգ ունենք, որ հյուրախաղերի եկողներին աչքի տակով անց ենք կացնում, եւ շատ դեպքերում մերժում ենք, թույլ չենք տալիս, որ մեր դահլիճներում երգեն»:

Նրա տեղակալը՝ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ պատմեց, որ Հրաչ Առաքելյան անունով մի ռաբիզ երգիչ, հայտ էր ներկայացրել, ընդ որում, գրել էր, թե բարեգործություն պիտի անի, բայց մերժել են:

Նախարարն էլ հիշեց, որ Արցախում նախատեսված էր նաեւ Արմենչիկի համերգը, որը չկայացավ. «Ինքը ահագին ծախս էր արել՝ պաստառներ, բաներ, բայց չկայացավ: Մենք չարգելեցինք՝ տոմսերը չվաճառվեցին»:

Նախարարի խոսքով՝ ոչ թե արգելում են ելույթ ունենալ Արցախում, այլ պարզապես թույլտվություն չեն տալիս համապատասխան դահլիճում համերգ տալու համար:

Նույն շարքից