Ռազմական 

Հալեպում գրոհայինների իրականացրած ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է շուրջ 4600 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սիրիայի Արեւմտյան Գութ պրովինցիայում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի ու գրոհայիների միջեւ: Սիրիական օդուժը հրջիռակոծության են ենթարկում Գութում ու Կալյամունում տեղակայված գրոհայինների հենակետերը:

 

Առանձնակի արյունալի մարտեր են ընթանում պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբար շրջանում, որտեղ Համազ ու Ան-Նուսրա խմբավորումների գրոհայինները հարձակում են ձեռնարկել կառավարական ուժերի դիքերի ուղղությամբ: Ինտեսիվ մարտական գործողությունները շարունակվել են մինչեւ երեկո, կողմերը գործի են դրել հրթիռային համակարգեր ու ականանետներ, որի արդյունքում երկու կողմերում գրանցվել են կորուստներ:

 

Սիրական ուժերի կողմից հացի փռերի մոտ, որտեղ մարդկանց կուտակումներ է նկատվում, վնասազերծվել է պայթուցիկ սարք:

Հայտնի են դարձել 2014թ.-ի Հալեպի խաղաղ բնակչության զոհերի քանակը վերջին շրջանում: Տվյալների համաձայն գրոհայինների հրթիռային ու հրերանային ռմբակոծություններին զոհ են գնացել Հալեպի շուրջ 1163 խաղաղ բվնակիչ, այդ թվում՝ 283 երեխաներ ու 222 կանայք:2013թ-ին զոհվածների քանակը զգալիորեն գերազանցում էր այս տարվա ցուցանիշը՝ կազմելով 2582 մարդ:  Այսպիսով Հալեպում ահաբեկիչների իրականացրած հարձակումների ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 4600 խաղաղ բնակիչ, որոնց 35 տոկոսն երեխաներ են, իսկ 1600 հոգու անձնական տվյալները դեռեւս անհայտ են:

 

Նույն շարքից