Ռազմական 

Իդլիբում սիրիական ինքնաթիռի աղետի հետեանքով զոհվել է 35 մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Սիրիական օդուժը հարվածներ է իրականացրել Հալեպի Զահրա թաղամասում տեղակայված գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որն ենթարկվում էր ահաբեկիչների հրետանային ու ականանետային ռմբակոծությանը:

Միաժամանակ Մարեա շրջանում շարունակվում են մարտերն ԱՆ-Նուսրայի ու Իսլամական ճակատի խմբավորումների միջեւ, իսկ Սորանի շրջանի տարածքում ԻՊ գրոհայինները քաղաքը գրավելու փորձ են ձեռնարկել:

 

Իդլիբում աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերի թիվը վերջին տվյալներով հասնում է 35-ի:

Քրդական աշխարհազորայինների կողմից վերահսկվող Ալ-Հասակա քաղաքի շրջանում նկատվում է հարաբերական անդորր, քրդերը վերահսկում են իրադրությունը ռազմաճակատի այս հատվածում:

Դեյ Էր-Զոր պրովինցիայում ԻՊ գրոհայինների դեմ կազմավորվում են արաբական ցեղերից բաղկացած նոր պարտիզանական զորաջոկատներ: Նման զորաւոկատ է կազմավորվել նաեւ Դարա պրովինցիայում, որոնց հիմնական նպատակն է ազատագրել օտարեկրյա վարձկանների վերահսկողության ներքո գտնվող Խորանաոթ քաղաքը:

 

Նույն շարքից