Ռազմական 

Ռուսաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան

analitik.am

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով ժամանել է Իրան:

Ինչպես հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, այցի շրջանակներում նախատեսվում է Սերգեյ Շոյգուի բանակցություններն Իրանի հանրապետության ՊՆ նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհքանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցության հիմնախնդիրները:

Բացի այդ նախարարները պայմանագիր կստորագրեն երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին:

Նույն շարքից