Ռազմական 

Իրանը և ՌԴ-ն միասին են դիմակայելու տարածաշրջանի գործերին արտաքին միջամտությանը

analitik.am

Ռուսաստանը եւ Իրանը համագործակցելու են տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ պայքարում: Այդ մասին Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հունվարի 20-ին Թեհրանում կայացած բանակցություններից հետո:

 

«Ներկայիս այցը եւ ստորագրված համաձայնագիրը մենք որպես հիմք ենք դիտում երկու երկրների միջեւ համակողմանի ռազմական համագործակցության զարգացման համար»,-ասել Է նա:

 

Նախարարի խոսքով՝ բանակցություններում առանձնակի ուշադրություն Է հատկացվել ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերին, տարածաշրջանում իրադրության սրման խնդիրներին, «որոնցից մեկը ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունն Է, որը միջամտում Է մյուս երկրների ներքին գործերին»:

 

«Շեշտը դրվել Է տարածաշրջանի գործերին արտատարածաշրջանային միջամտության դեմ համատեղ պայքարում Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության զարգացման անհրաժեշտության վրա»,-ընդգծել Է Դեհգանը:

 

«Տարածաշրջանում եւ աշխարհում ստեղծված իրադրությունը պահանջում Է, որ հզոր Ռուսաստանը եւ հզոր Իրանը համատեղ աջակցեն միջազգային անվտանգության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,-հավելել Է նա:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը հույս Է հայտնել, որ բանակցություններն «ակտիվորեն կշարունակվեն եւ բարերար ազդեցություն կունենան տարածաշրջանի եւ աշխարհի իրադրության վրա»:

Նույն շարքից