Ռազմական 

Սիրիաիական հրետանին պատասխան հարված է հասցրել իսրայելական հենակետերին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է իրանական «Ալ-Ալյամ» հեռուստաընկերոթյունը, Գոլանի բարձունքներում իսրայելական ուղղաթիռների կողմից «Հեզբոլահի» դիրքերը հրթիռակոծելուց անմիջապես հետո սիրական հրետանին պատասխան հարվածներեր է իրականացրել իսրաելական դիրքերի ուղղությամբ: Արդյունքում ոչնչացվել է երեք մարտական հաշվարկ, ինչպես նաեւ ամբողջովին լիկվիդացվել Իսրաելի սահմանային գոտում անարգել սահմանը հատող գրոհայինների ավտոշարասյունը:

 

Իսրայելի պաշտոնական աղբյուրները դեռեւս զերծ են մնում մեկնաբանություններից, սակայն իսրաելական մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել են, որ իսրաելական ուղղաթիռների հարվածները նպատակ են հետապնդել լիկվիդացնել «Հեզբոլահի» հատուկ զորաջոկատի հայտնի հրամանատար Աբու Ալի Թաբաթբայուն, սակայն վերջին տեղեկությունների համաձայն դա նրանց չի հաջողվել:

 

Միաժամանակ իսրայելական հրամանատարությունը սկսել է ակտիվորեն ամրացնել Գոլանի սահմանային հենակետերը՝ կոչ անելով տեղի բնակչությանը պահպանել անվտանգության կաննորններն ու ցուցաբերել առանձնակի զգուշավորություն:

Նույն շարքից