Ռազմական 

Մարիուպոլի մոտ ընթանում են արյունալի մարտեր

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի ողջ երկյանքով շարունակվում են մարտերն ուկրաինական ուժայինների ու Դոնեցկի աշխարհազորայինների միջեւ:

Ինչպես հայտնել են ուկրաինական ուժայիններն, առանձնապես սրված է իրավիճակը Գրանիտնոյե բնակավայրի շրջանում:

Մարիուպոլի Օրջոնիկիձեի շրջանի բնակիչները լսում են հրետանային հարվածների ձայնը:

Մարտերի ընթացքում կողմերը օգտագործում են ծանր հրետանի:

Հիշեցնենք, որ կիրակի վաղ առավոտյան ուկրաինական ուժայինները հարձակում են իրականացրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ, որ հետեւանքով ռմբակոծության է ենթարկվել նաեւ բնակելի թաղամասներն ու պետական հիմնարկությունները, կան զոհեր ու վիրավորներ:

Դոնեցկի աշխարհազորայինները հակահարձակման անցնելով, գրավել են Մարիուպոլ տանող ուժայինների հենակետերն ու ընդհուպ մոտեցել քաղաքի սահմաններին:

 

Նույն շարքից