Այն որ Ռուսաստանը զենք ու սպառազինություն է տրամադրում իր վաղեմի դաշնակից Սիրիային, անժխտելի իրականություն է: Արաբական լրատվամիջոցները լուրեր են տարածել նաեւ Իրաքում ռուսական զրահատեխնիկայի առկայության վերաբերյալ: Դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով ռուսական զրահատեխնիկան նկատվել է Իրաքի Քուրդիստանում: Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Մասնավորապես արաբական բլոգերների հավաստմամբ Քուրդիստանում գրանցվել են БТР-82а զրահամեքենաներ, Բուրատինո հրթիռային համակարգ ու Т-90 տանկեր:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Ռուսաստանը Հայաստանում գտնվող իր ռազմաբազայում կուտակում է զրահատեխնիկայի նոր խմբաքանակը:
Հարց է առաջանում, արդյո՞ք հենց այդ զրահատեխնիկան է այժմ տեղափոխվում Իրաք: Իրադարձությունների նման զարգացման պայմաններում Ռուսաստանը պատրաստվում է միաժամանակ ԻՊ հենակետերի հարվածներն իրականացնել 2 ուղղությամբ՝ Սիրիայից ու Իրաքից: