Ռազմական 

Ուկրաինական ուժայինները նոր զրահատեխնիկա են կենտրոնացնում շփման գծում

Ուկրաինական ուժայինները նոր զրահատեխնիկա են կենտրոնացնում շփման գծում: Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական կողմը Գորլովկայից 25 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Կոնստանտինովկա բնակավայրում տեղակայել է 20 տանկ:

Այս մասին հայտնել է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը: Հետախուզության տվյալներով Վոզդվիժենկա բնակավայրում ուկրաինական ուժայինները տեղակայել են Ուրագան զենիփա-հրթիռային համակարգ:
Հիշեցնենք, որ մինսկյան համաձայնագրերով կողմերը պարտավորվել էին շփման գծից հետ քաշել ծանր հրետանային համակարգերն ու զրահատեխնիկան, այնինչ, ուկրաինական կողմը շարունակում է ընդլայնել իր ռազմական պոտենցիալը հակամարտության գոտում:

Նույն շարքից