Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթակա ստորաբաժանումները ԻՊ ահաբեկիչների դեմ մարտերում սկսել են մասսայականորեն կիրառել ռուսաստանյան զրահատեխնիկան ու սպառազինությունը: Այս մասին տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ առաջնորդվելով Դամասկոսի իրեն աղբյուրի տրմադրած տվյալներով:
Մասնավորապես France-Presse գործակալության աղբյուրի համաձայն, ռուսական զենքը սկսել է ակտիվորեն ազդել ռազմական գործողությունների ընթացքին:
Սեպտեմբերի 21-ին արդեն հայտնվել էր ռուսական անօդաչու սարքերի կիրառման մասին, իսկ սեպտեմբերի 22-ին սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան հավաստել էր ռուսական ռմբակոծիչների ստացման լուրերը:
Սիրիայի կառավարական ուժերը սկսել են կիրառել Ռուսաստանից ստացվող զենքը