Ռազմական 

Ռուսաստանը կարող է միայնակ հրթիռակոծել ԻՊ գրոհայինների դիրքերը

Ռուսաստանը ծրագրավորում է ինքնուրույն նախապատրաստվել ԻՊ գրոհայինների դիրքերի ռմբակոծությանը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Մոսկվայի կողմից առաջարկվող փոխհամագործակցության պայմաններից:

Այս մասին գրում է Bloomberg պարբերականը, նշելով, որ Ռուսաստանը Սիրիայում իր գործողությունները ձգտում է կոորդինացնել ԱՄՆ-ի, Իրանի ու սիրիական բանակի հետ:
Ռուսաստանի նախաձեռնությունը կքննարկվի սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի նիստում, որի շրջանակում կկայանա նաեւ Պուտինի հանդիպումը Օբամայի հետ:

Փորձագետների կարծիքով Ռուսաստանը ակնկալում է Վաշինգտոնի օժանդակությունն այս հարցում, սակայն, ամեն դեպքում Մոսկվան ձեռնամուխ կլինի ահաբեկիչների հենակետերի ռմբակոծությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ առանց միասնական փոխհամագործակցության անհնար կլինի հակամարտության ու միգրանտների խնդիրների լուծումը:

Նույն շարքից