Ռազմական 

Միջազգային դաշինքը մեկ օրում մոտ 20 օդային հարված է հասցրել ԻՊ-ի դիրքերին

analitik.am

ԱՄՆ-ի և դաշնակիցների օդային ուժերը 24 ժամվա ընթացքում 19 օդային հարված են հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

 

Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական ղեկավարությունը: Համաձայն ստացված տեղեկության՝ հարվածներից 9-ն ուղղվել է Իրաքում, 10-ը` Սիրիայում ահաբեկիչների դիրքերին:

 

Իրաքում ռմբակոծության արդյունքում վնասներ են կրել Մոսուլում, ալ Ասադում և ալ Քաիմում նրանց օբյեկտները: Ինչ վերաբերում է Սիրիային, ապա ռմբակոծության թիրախում են հայտնվել Քոբանի քաղաքի մերձակայքի ահաբեկիչների դիրքերը:

 

Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկիր, որոնցից 12-ը մասնակցում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին:

Նույն շարքից