Ռազմական 

ՆԱՏՕ-ի հրամանատարները քննարկել են դաշինքի ԶՈՒ պատրաստականության ծրագիրը

analitik.am

ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների գլխավոր շտաբերի ղեկավարները Բրյուսելում  երկօրյա նիստը սկսել են Ուկրաինայի արեւելքում ծավալվող հակամարտության հետախուզական տվյալների քննարկումից, քննարկել են նաեւ Ուելսում Դաշինքի գագաթաժողովի ժամանակ հավանություն ստացած «Գործողությունների պատրաստականության ծրագրի» իրականացումը, ներառյալ Արագ արձագանքման ուժերի առաջապահ խմբի ձեւավորումը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը:


Ծրագիրը նախատեսում է Արեւելյան Եվրոպայում Դաշինքի ներկայության ավելացում, այդ թվում՝ ռազմական հավելյալ ենթակառույցի ստեղծում, զորավարժությունների թվի ավելացում եւ արեւելյան գործընկերների տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի միացյալ խմբավորման տեղակայում, ոչոնց գլխավոր ջոկատը կլինի առաջապահ խումբը:

 

Սպասվում է, որ 2015 թ. ձեւավորվող «Բարձր պատրաստականությամբ օպերատիվ միացյալ խումբը» ներառելու է մի քանի հազարանոց  ցամաքային զորքեր՝ առաջին հերթին Գերմանիայից, Նորվեգիայից եւ Նիդեռլանդներից: ԱԱՈՒ-ի առաջապահ խմբի ստեղծման ավարտը նախատեսվում է 2016թ.:

 

Նախատեսվում է, որ այս տարի ՆԱՏՕ-ն որոշում կընդունի դաշինքի օդային, ցամաքային եւ ռազմածովային ուժերի ռոտացիայի մասին՝ ռուսական սահմանի անմիջական հարեւան  անդամ պետություններում: Ենթադրվում է նաեւ, որ այդ երկրների տարածքում ՆԱՏՕ-ի ամդամներին թույլատրվելու է ռազմամթերք, վառելիք եւ տեխնիկական այլ միջոցներ տեղակայել ԱԱՈՒ-ի համար:

Նույն շարքից