Ռազմական 

Սիրիական ուղղաթիռները հրթիռակոծել են Ան-Նուսրա խմբավորման դիրքերը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA News գործակալությունը, Սիրիայի Արեւելյան գութ պրովինցիայում ընթանում են տեղական նշանակության մարտեր: Հիմնական զառմական գործողություններն այս շրջանում տեղի են ունենում Ջոբարում, որտեղ կառավաարական ուժերի հարձակման հետեւանքով զոհվել են մի շարք գրոհայիններ, այդ թվում՝ Աջնադ Աշ-Շամ խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ամարը:

 

Սիրիական հրետանու ռմբակոծությանն են ենթարկվել Զեբդինում տեղակայված խմբավորումների հենակետերը, իսկ Արբինի շրջանում ահաբեկիչները կրակ են բացել կառավարական ուժերի հետ բանակցելու նպատակով շփման գիծը հատող գրոհայինների նկատմամբ:

 

Ալ-Կունեթրիայից նահանջող ԱՆ-Նուսրայի գրոհայինները անհաջող հարձակում են իրականացրել Սասա քաղաքի ուղղությամբ:

Միաժամանակ Կալյամունում ու Զաբադանիում սիրիական ուղղաթիռները հրթիռակոծել են Ան-Նուսրա խմբավորմա դիրքերն, ինչի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մի զգալի մասը:

Նույն շարքից